Աղոթարան
											
													19.02.2013 | 00:13
						Մեր ներսում պահված Խաչը վարդավառ`
Կրկին չորացած կճեպ է տալիս`
Մեր մեղքի հանգով։
Դու նորեն-նորեն մեր ձեռից բռնած`
Տանում ես դեպի խորանը լուսո
ՈՒ ջրում-ջրում ծով համբերությամբ`
Փայտն այդ չորացած`
Ահարոնի գավազանի պես`
Կյանք տալու համար,
Ծաղկելու համար:
						
								Մեկնաբանություններ